«Մնացել է 60 օր: Մենք կոչ ենք անում երկրներին աջակցել պատվաստանյութերի գլոբալ օգտագործմանը, կիսվել և նվիրել»

168

Կորոնավիրուսի պատվաստանյութ ունեցող երկրները պետք է այն կիսեն ուրիշների հետ, որպեսզի արագորեն իրականացվի առողջապահական աշխատողների լայն պատվաստում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրայեսուսը:

Նա ուշադրություն է հրավիրել անհավասարության աճի վրա և հիշեցրել ԱՀԿ-ի կոչը ` առաջնահերթություն տալ 2021 թ. առաջին 100 օրվա ընթացքում ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ բուժաշխատողներին պատվաստելուն:

«Մեզ մնացել է 60 օր: Մենք կոչ ենք անում երկրներին աջակցել պատվաստանյութերի գլոբալ օգտագործմանը, կիսվել և պարգևել դրանք` փոխանակ պատվաստելու ցածր ռիսկի տակ գտնվող բնակչությանը», – ասել է ԱՀԿ ղեկավարը:

«Այժմ պատվաստանյութեր օգտագործող երկրների 90%-ից ավելին հարուստ երկրներ են», ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը: