Աբխազիան ՌԴ-ին առաջարկել է Հայաստանի հետ երկաթուղային կապ բացել երկրի տարածքով

122

Աբխազիայի խորհրդարանը Ռուսաստանին առաջարկել է Հայաստանի հետ երկաթուղային կապ բացել հանրապետության միջով, համապատասխան հայտարարությունն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումա: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ժողովրդական ասամբլեայի միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուային:

«Նախաձեռնությունը մեր հանձնաժողովինն է», ասել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ «Սուխումը ողջունում է Ղարաբաղի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»:

Լոգուան հավելել է, որ Աբխազիան ցանկանում է մասնակից լինել և հավասար պայմաններով տարածաշրջանային խոշոր նախագծերի, այդ թվում՝ Ղարաբաղում երկաթուղային հաղորդակցության բացման մաս կազմել: