2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու, և Հայաստանն էլի համարվե­լու է պարտքով ապրող երկիր․ «Ժողովուրդ»

110

«ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ նախնական տվյալնե­րի, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազ. ԱՍՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազ. դոլարի փոխարեն, և աճել 647 մլն 230 հազ դոլարով կամ 8.84%-ով: Ինչպես հայտնի է, Հայաստանի՝ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնե­լու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին:

Եթե ավելի պարզ նշենք, ապա Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս  750 մլն դոլարով, հնտո պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շե­մին: Եվ որքան էլ նշվում է, թե նպաս­տավոր տոկոսադրույքով են թողարկվել դրանք, ամեն դեպքում, սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն աճում է: Այսինքն՝ 2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու, և մենք էլի համարվե­լու ենք պարտքով ապրող երկիր:

Սա նշանակում է, որ եկող տարինե­րին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու պարտքը սպասարկելու համար: Բայց իրավիճակը փորձենք հասկանալ թվերով. Ֆինանսների նա­խարարության տվյալներով՝ 2020 թվա­կանի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար, տարվա ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ՝ այն աճել է 647 մլն դոլարով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: