Տանզանիայում անհայտ հիվանդությունը 15 մարդու կյանք է խլել

112

Անհայտ հիվանդությունը խլել է առնվազն 15 տանզանցու կյանք. նշում են Տանզանիայի առողջապահական համակարգի ներկայացուցիչները:

Նրանք հայտնել են, որ վարակը արյան ուղեկցությամբ փսխում է առաջացնում: Հիվանդների մեծ մասը ստամոքսի խոցեր և լյարդի հիվանդություններ ունեցող տղամարդիկ են:

Այս պահին ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է: Նրանք, ովքեր ժամանակին չեն դիմել բժշկական օգնության, մահացել են։

Վարակի բռնկումը մինչ այժմ գրանցվել է միայն մեկ վարչական շրջանում: Բժշկական փորձագետների խումբ է գործուղվել այնտեղ:

Ըստ Մբեայի գլխավոր բժշկական տնօրինության՝ 2018-ին նույնպես նմանատիպ հիվանդության բռնկում է գրանցվել: