Վաշինգտոնը Ռուսաստանի սահմանի մոտ է ուղարկում առաջին B-1 ռմբակոծիչները

111

ԱՄՆ ռազմաօդային ուժերն առաջին անգամ Նորվեգիա են ուղարկում B-1 ռմբակոծիչներ, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ զինված ուժերը մտադիր են հենակետ ձեռք բերել ռազմավարական նշանակություն ունեցող Արկտիկայի տարածաշրջանում: Այդ մասին տեղեկացնում է CTV News-ը:

Նշվում է, որ չորս ամերիկյան B-1 ռմբակոծիչներ և շուրջ 200 զինծառայող արդեն ուղարկվել են Նորվեգիայի Օրլանդի ավիաբազա: Հաջորդ երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը ծրագրում են թռիչքներ իրականացնել Արկտիկայում`Ռուսաստանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ:

Վաշինգտոնում վստահ են, որ Ռուսաստանի սահմանների մոտ ուժերի տեղաշարժը խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգները կկարողանան ավելի արագ արձագանքել Մոսկվայի «հավանական ագրեսիային»: