Պեսկովը հայտարարեց կենսաթոշակների չափը մեծացնելու աշխատանքների մասին

114

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իշխանություններն աշխատում են երկրում կենսաթոշակները բարձրացնելու ուղղությամբ:

«Ցավոք, մեկ գիշերվա ընթացքում հնարավոր չէ բոլորին բաձր թոշակներ վճարել: Բայց քայլ առ քայլ միջոցներ ձեռնարկելը (և այդ միջոցները քաջ հայտնի են բոլորին) այն է, ինչ պետությունը պարտավոր է անել և ինչ անում է», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա նաև հիշեցրել է, որ նախագահ Պուտինը բազմիցս բարձրացրել է կենսաթոշակային վճարների ավելացման թեման և կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ: