Պարզապես անկեղծ եղեք և ասեք, որ Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին

151

«Երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն տարածեց, թե խորհրդարանական ընդդիմությունից և հանրային սեկտորից եկած ազդակները վկայում են,որ երկրում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի զգացվում: Սա ոչ ավելին է, քան իշխանությունների հերթական մանիպուլյացիան և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու անհաջող փորձ։ «Բարգավաճ Հայաստան»-նն ասել ու ասում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր են բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրա՝ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու պարագայում: Պարզապես անկեղծ եղեք և ասեք, որ Նիկոլ Փաշինյանն օրգանապես պատրաստ չէ հրաժեշտ տալու վարչապետի աթոռին»,- գրել է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։