Ուկրաինան ադրբեջանցի դիվերսանտի նկարով նամականիշեր է թողարկել

106

Ուկրաինան բաց չթողեց Ադրբեջանին շողոքորթելու հնարավորությունը` թողարկելով փոստային նամականիշեր՝ նվիրված 2010 թ. ոչնչացված ադրբեջանցի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովին. հայտնում է ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը:

«Վայ–մարտիկը սպանվել է Չայլը (Վերին Չայլու) գյուղի մերձակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել էր Ադրբեջանի դիվերսիոն խմբին։

Հասկանալի է, որ ուկրաինական քարոզչությունը թքած ունի Իբրահիմովի և ամբողջ ադրբեջանական հերոսական պանթեոնի վրա: Կիևը պարզապես հերթական անգամ փորձում է արտահայտել իր հավատարմությունը Թուրքիային, և դրա համար պատրաստ է «լիզել» նրա բոլոր վասալներին: Ճիշտ է, դա ողորմելի է թվում»,– գրում է Կոտենոկը։