Մինչև մինուս 30 աստիճան ցրտեր Ռուսաստանի կենտրոնական շրջաններում

139

Ռուսաստանի կենտրոնական շրջաններում օդի ջերմաստիճանը սկսում է իջնել մինուս 30 աստիճան և ցածր: Մոսկվայում և հարակից շրջաններում հայտարարվել է եղանակի վտանգի «նարնջագույն» մակարդակ:

Այս կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը անցել է աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Երթուղիների մոտ տեղադրվում են շարժական ջեռուցման կետեր: Վրաններում, որոնք կարող են տեղավորել մինչև տասը մարդ, կարելի է լիցքավորել հեռախոսները, բժշկական օգնություն ստանալ, տաք թեյ խմել, հաղորդում է Vesti.ru-ն:

Ճանապարհային պատահարների թվի աճ է կանխատեսվում մերկասառույցի պատճառով:

Սպասվում են նաև կոմունալ ծառայությունների վթարներ: Յակուտիայում, Վորոնեժում և Մուրմանսկի մոտակայքում ջեռուցման և էլեկտրացանցերի հետ կապված արդեն մի քանի խոշոր վթարներ են տեղի ունեցել, այս պահին դրանք վերացվել են:

Ղrրիմում կանխատեսվում է օդանավակայանների շահագործման դժվարություն։