Իրանը ողջունում է ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ Ռուսաստանի ջանքերը

230

Իրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց տարածաշրջանում դեռ մնում են սպառնալիքներ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտարարել է Իրանի Մեջլիսի  նախագահ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը:

«Այս հակամարտության շարունակությունը կարող էր անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք գոհ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ դադարեցնելու այս պատերազմը: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում նիրհող սպառնալիքներ կան: Ես նկատի ունեմ, որ մենք պետք է խանգարենք այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությանը», -ասել է Գալիբաֆը: