Իրանը միջուկային զենք կստանա՝ «եթե պատին դեմ տան». Իրանի հետախուզության ղեկավար

118

Իրանի հետախուզության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին չի բացառել, որ Թեհրանը միջուկային զենք կստանա, եթե երկրին «պատին դեմ տան», հայտնում է մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Ալավիի խոսքով՝ Իրանում միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, իսկ զենք ստեղծելու համար դրա կիրառումը հակասում է իսլամական նորմերին:

«Սակայն ասեմ ձեզ՝ եթե կատվին անկյունը քշես, նա կարող է իրեն այնպես չպահել, ինչպես կպահի ազատության ժամանակ: Եթե Իրանը նման վիճակում հայտնվի, դա Իրանի մեղքը չի լինի: Նորմալ պայմաններում Իրանը այդպիսի ծրագրեր չի ունենա»,- ասել է նախարարը IRIB TV2 հեռուստաալիքի եթերում: