Իրան. «Հետախուզությունը գիտեր սպասվող մահափորձի մասին»

106

Իրանի հետախուզության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին հայտարարել է, որ միջուկային ֆիզիկոս, պաշտպանության փոխնախարար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ ներգրավված է Իսլամական Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչ:

Ալավիի խոսքերով՝ հետախուզությունը գիտեր սպասվող մահափորձի մասին և նույնիսկ գիտեր, թե որտեղ էր դա տեղի ունենալու: Հարձակման ժամանակն էր միայն անհայտ:

«Այն մարդը, ով զբաղվում էր մահափորձի առաջին նախապատրաստական ​​գործողություններով, զինված ուժերի անդամ էր», – ասել է Ալավին: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։