Գուրգեն խանն ու Վահագն ջանը

322

Անտոնինանանկոտրում կամքով լիտվուհին, Մահարուն հանդիպեց Սիբիրում, նրա հետ կիսեց աքսորի տառապանքն ու ծանրությունը, մի ողջ կյանք ապրեց գրողի հետ: Ապրում էին Երևանում, տան դուռն էլ միշտ բաց էր գրական դեմքերի«աննորմալ, խելացնորների» համար:
Չնայած Գուրգեն Մահարու մահվանից հետո նրանց տան հասցեն շատերը մոռացան, չնայած Անտոնինան մենակ ու ծանր կյանք ապրեց, բայց մինչև իր կյանքի վերջ մնաց իր գրող ամուսնու հավատարիմ ընկերը և նրա մասին պատշաճ հուշագրություն թողեց:
«Հենց մթնշաղն իջնում է, ու վառում ենք լույսը, անսպասելի դուռը ծեծում են: Գուրգեն խանն շտապում է բացել, ես ուրախ բացականչություն եմ լսում.
-Օ~, Վահագ ջան, արի,արի:
-Գուրգեն խան, ո՞նց ես:
Դրանից հետո առանձնասենյակից անընդհատ նույնն է լսվում«Գուրգեն խան», «Վահագ ջան»: Եվ այդպեսամեն երեկո:
Նրանք իրար հասկանում,սիրում էին, նրանց բարեկամությունը հետզհետե ջերմանում էր: Երբ սկսվեց արշավանքը «Այրվող այգեստաններ»-ի դեմ,Վահագն Դավթյանը, «հայրենասերների» շարքերը չանցավ:
Հաճախ գալիս էր, որ Գուրգենին սփոփի, հուսադրի. «Քո գիրքը, Գուրգեն խան,անմահ է, մեծ տաղանդով է գրված, կարելի է ասել հանճարեղ ստեղծագործություն է, այդ պատճառով է նման աղմուկ առաջացրել: Հասկացիր, այս ամենը միայն ու միայն նախանձի արդյունք է: Փոթորիկը կանցնի, քո գիրքը կապրի»:
Նման խոհուն խոսքերը ջերմացնում էին վիրավորված, ընկճված գրողին: Նրանք այնքան կապված էին, որ մեկն առանց մյուսի չէր կարողանում ապրել:
Վաղ առավոտ է, բայց Գուրգեն խանն արդեն զանգահարում է«Վահագ ջան, երեկոյան արի, դարդից խմենք»: Դավթյանից բացի ուրիշ այն ժամանակ երիտասարդ բանաստեղծներ ու գրողներ էլ էին գալիս մեր տուն: Գուրգենը նրանց Համո Սահյանին, Հրաչիկ Հովհաննիսյանին, Հրանտ Մաթևոսյանին, Նորայր Ադալյանին, Ռազմիկ Դավոյանին և, իհարկե Վահագն Դավթյանին կոչում էր «մեր տղերքը»: Նրանք սիրում էին խմել մինչև «փլվելը» ու այնքան բուռն էին վիճում, որ ինձ թվում էր, թե ուր է- ուր չէ կսկսվի ծեծկռտուքը: Իհարկե ,բանը երբեք դրան չէր հասնում: Ես այդ միջավայրում նոր մարդ էի, գրական գործիչների նման պահվածքը տարօրինակ էի համարում, նրանց «աննորմալ, խելացնոր» կոչում: Մի քանի անգամ Գուրգեն խանը, երբ երկուսով խոսում էինք այդ մասին, ասաց.
-Մենք նման ենք բոլորին, սակայն էությամբ ազատ ենք, ոչ մի սահմանափակում չենք ընդունում: Մենք բոհեմներ ենք, թռչում ենք երկնքում, հազվադեպ ենք ոտք դնում այս մեղավոր հողի վրա: Իսկ դուք միշտ եք երկրում, դրա համար մեզստեղծագործողներիս չեք հասկանում: Մի ուրիշ անգամ էլ Գուրգենին հարցրի. -Եթե «քո տղերքը» ամեն օր խմում են, ե՞րբ են ստեղծագործում: -Մենք հասցնում ենք և' խմել, և' գրել, խոսքերս հիշիր, Անտոնինա, բոլոր նրանք, ովքեր այսօր «աննորմալ, խելացնոր» են թվում, իրենցից հետո մեծ հետք կթողնեն այս երկրում: Նրանք են հայկական գրականության արծիվները Հայաստանի հպարտությունը:
Իրոք: Ճիշտ է, Գուրգենի «տղերիքց» շատերը, ցավոք, արդեն չկան, նարց ստեղծագործությունն ապրում է ժողովրդի սրտում, միշտ է ապրելու…
Տարիներ անցան, ու Գուրգեն խանի «տղերքը» դադարեցին մեր տուն գալ, մոռացան հասցեն: Ինչո՞ւ գային, անելիք չունեինտունը դատարկվել էր, էլ ոչ օղի կար, ոչ կոնյակ: Ամենահավորն այն էր, որ չկար նրանց սիրով սպասող Գուրգեն խանը…մի անգամ , երբ միայնակությունից տանջվում էի, անսպասելի զնգաց հեռախոսը.
-Ալո~, Անտոնինա, Վահագն Դավթյանն է, ինձ հիշո՞ւմ ես:
-Դա ի՞նչ հարց է, իհարկե հիշում եմ:
Հիմա ես Գրողների միության նախագահն եմ, ուզում եմ քեզ օգնել: Եվ հնդհանրապեսո՞նց ես ապրում: Արի', խոսենք: Արի', անպայման արի: Գնացի: Պարզվեց մեր սիրելի Վահագնը չի մոռացել Գուրգեն Մահարու ընտանիքին: Դրանից հետո ես միշտ զգացել եմ նրա եղբայրական, հոգատար ձեռքը:
1993 թվական: Հայաստանի գրողների միության նախագահ Վահագն Դավթյանը կազմակերպում է Մահարու ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Նախագահությունում նստած ենք կողք կողքի: Գրաքննադատներն ու գրողները երկար խոսում են «Այրվող ահգեստանների» մասին, գովաբանելով երկինք են հասնում: Վահագնը շշնջում է ականջիս.
-Հիշո՞ւմ ես, Անտոնինա, ես այն ժամանակ Գուրգենին ասում էի, որ փոթորիկը կանցի, գիրքըկապրի: Ափսոս, հեղինակը ողջ չէ, դրվատանքները չի լսում: Մի իմաստուն խոսք հիշեցի. «Այս աշխարհում ամեն ինչ փառքը, հարստությունը, նույնիսկ սերը ուշ են հասնում»:
Վահագնը լռեց, խոր մտածումների մեջ ընկավ…
Որոշ ժամանակ անց Վահագն էլ հեռացավ մեզնից, գնաց այնտեղ, որտեղ իր սիրելի բարեկամն էԳուրգեն խանը: Հետաքրքիր էի՞նչ են անում նրանք հիմաօղի խմո՞ւմ, վիճո՞ւմ, թերթ կարդո՞ւմ են: Կյանքի վերջին օրերին Գուրգենը հաճախ էր ցավում«այն աշխարհում ես առանց թերթերի ո՞նց եմ ապրելու»:
Նա շատ էր ուզում իմանալ այն ամենը, ինչ կատարվում էր մեր երկրում:
Այսինքն ` ավելի լավ է նրանք մեր թերթերը չստանան, եթե իմանան, թե ինչեր են տեղի ունենում մեր խելագար, խելագար, դաժան աշխարհում, մի անգամ էլ կմեռնեն:
Թող միշտ պայծառ մնա ձեր հիշատակը, սիրելիներս, իմ տունը դատարկ է առանց ձեզ»1 :

  1. Հուշն ամբողջությամբ կարող եք կարդալ «Անցողիկն ու հավիտենականը» գրքում, Երևան, 2005, էջ`308-312: