Բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ անդամներ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը. հայտարարություն

168

Ժամը 9-ի դրությամբ՝ էկոնոմիկայի նախարարությանը հարող մայթից, առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկվել խաղաղ ակցիայի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ ՀՅԴ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը և Հայկ Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:«Ցավոք, ի վնաս պետականությանը, ՀՀ Ոստիկանությունը շարունակում է ծառայել, որպես գործող իշխանությունների ձեռքի խաղալիք և նրանց հանցավոր գործունեության երաշխավոր»,- ասվում է Միության հայտարարության մեջ։