Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով իրականացվել է առաջին արտահանումը

128

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը ժամանել է Ռուսաստան: Գնացքը Անկարայից մեկնել է հունվարի 29-ին, այնուհետև տարանցել է Վրաստանով և Ադրբեջանով, իսկ այսօր ՝ հունվարի 9-ին, այն հասել է իր վերջնակետին՝ Կալուգայի շրջան: Հայտնում է ռուսական Նիկա ԹՎ-ն: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին անգամ է արտահանումը Ռուսաստանի Դաշնություն ուղարկվում այս երթուղով, մինչ այս Թուրքիայից բեռները տեղափոխվում էին ծովով: Գնացքը Ռուսաստան է տեղափոխել թուրքական հայտնի «BEKO» ապրանքանիշի 4000 միավոր կենցաղային տեխնիկա։

Կալուգայում կազմակերպվել է գնացքը դիմավորելու արարողություն, որին մասնակցել է նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը։ Նա նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարևորագույն բաղադրիչը տնտեսական փոխհարաբերություններն են։