«Արևմուտքն անհարմար է զգում, որ ՌԴ-ն դա չի թաքցրել միջազգային հանրությունից»

120

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքն անհարմար է զգում այն փաստից, որ Ռուսաստանը, աշխարհում առաջինը պատվաստանյութ մշակելով կորոնավիրուսային վարակի դեմ, «դա չի թաքցրել միջազգային հանրությունից» և անմիջապես առաջարկել է միջազգային լայն համագործակցություն այս հարցի շուրջ` ընդհուպ մինչև պատրաստուկի արտադրությունը:

Բացի դրանից, Զախարովան հիշեցրել է, որ երբ համաճարակն ի հայտ եկավ, պարզ դարձավ, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն համերաշխություն չեն ունեցել վարակի դեմ պայքարում` հիշեցնելով անցյալ տարվա գարնանը Իտալիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: