Արտահերթ ընտրությունների առաջարկը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ. Ալեն Սիմոնյան

116

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է գնալ արտահերթ ընտրությունների, սակայն ընդդիմությունը չի արձագանքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝  անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ արտահերթ ընտրությունների պահանջ հասարակության լայն շերտերի մոտ չկա:

«Մենք առաջարկն արել ենքընդդիմությունը չի արձագանքելԸնդդիմությունը խոսում է իրարամերժ բաներիցհակասում ինքն իրենՀայաստանի քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումները ցույց են տալիս նույն բանըմարդիկ ասում են՝ մենք ձեզ ընտրել ենքգնացեք գործ արեքաշխատեքհետո պարզ կլինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Նա հիշեցրեց իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի մասին, որը կամփոփեն հունիսին և կորոշեն հետագա անելիքները:

«Իշխանությունը պատերազմից հետո առաջարկ արեցմի քանի անգամ ամբիոնից ասացինք՝ եկեք որոշենքոր թեկնածու չի առաջադրվումգնում ենք նոր ընտրություններիժամկետներ որոշենքՄենք մարդկանց հրավիրեցինք քննարկելուԻրենք իրենց փողոցային պայքարը չե՞ն շարունակելդադարեցրե՞լ ենՈչ:

Իշխանությունն ասաց՝ գնանք ընտրություններիԻրենք չեն ուզում գնալ ընտրություններիորովհետև գիտենոր լավագույն դեպքում նույն պատկերն է լինելուիսկ վատագույն դեպքումչեմ բացառումոր այդ կուսակցություններից առնվազն մեկը կարող է հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո նաև խորհրդարանում չհայտնվելՀիմա ընկնենք դռնեդուռընդդիմադիր գործիչներին համոզենքխնդրենքոր իրենք ընտրությունների համաձայնվե՞ն»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ այս ընթացքում ժողովրդի հետ շփումները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները չեն ցանկանում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են թավիշը վերացրեք: Մենք ամեն ինչ անում ենք, որ օրենքի հետ կապված թավիշ չլինի: Նորից եմ կրկնում՝ օրենքը խստագույնս է գործելու:

Մենք արտահերթ ընտրությունների հարցը օրակարգ բերեցինք, որովհետև ընդդիմությունը հարց բարձրացրեց վարչապետի հետ կապված: Լինելով Հայաստանի ժողովրդի առջև հաշվետու՝ տեսանք, որ առաջարկն ու հարցը Հայաստանի ժողովրդի մոտ աջակցություն չգտավ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:

ԱԺ փոխխոսնակը չցանկացավ մեկնաբանել հայտարարություններն այն մասին, թե կուսակցությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից հրաժարվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունից հետո:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ խորհրդարանից դուրս ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի պատերազմին առնչվող հարցեր, Սիմոնյանը նշեց. «Մենք այս փուլում՝ մոտակա մի քանի ամիսը չենք կարող դա մեզ թույլ տալ, քանի որ ունենք ռազմագերիների դեռ վերջնականապես չլուծված հարց և գործընթաց, որը դեռ ավարտված չէ: Ես մտավախություն ունեմ, որ դա հերթական անգամ շահարկումների առիթ կարող է հանդիսանալ և բացասական ազդել բանակցային գործընթացի վրա»:

Armenpress