Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով որքան քաղաքացիական զոհեր են գրանցվել Արցախում. 27.09.2020-28.01.2021թթ.

160

Թուրքա-ադրբեջանական վերջին ագրեսիան` ուղղված հայության եւ Արցախի դեմ, բացի մարտական կորուստներից, մեզ պատճառեցին նաեւ բազմաթիվ քաղաքացիական զոհեր:

Զոհերն` ըստ դեպքի վայրի.

Այսպիսով` քաղաքացիական զոհերը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կազմած զեկույցի (այս եւ մյուս տեղեկությունները քաղված են ՄԻՊ-ի` հիշյալ զեկույցից)` 72 են:

51 հոգի զոհվել են սեփական բնակության վայրում, 15 հոգի` հասարակական վայրերում, 4 հոգի` աշխատանքի վայրում, 2 հոգի` ադրբեջանական բանտում:

Զոհերն` ըստ վարչատարածքային միավորի.

Այսպիսով` զոհերից 26-ը Հադրութի շրջանից են, 13-ը` Մարտունու շրջանից, 9-ը` Ստեփանակերտից, 8-ը` Մարտակերտի շրջանից, 8-ը` Ասկերանի շրջանից, 7-ը` Շուշիի շրջանից, 1-ը` Քաշաթաղի շրջանից:

Ըստ մահվան հանգամանքների ճշտգրտման` 41 հոգի մահացել են հեռահար հարվածներից, 31 հոգի` գերության մեջ:

Զոհերից 60-ն արական սեռի ներկայացուցիչներ են, 12-ը` իգական:

Զոհերն ըստ տարիքի.

Մինչեւ 18 տարեկան- 1 հոգի

18-40 տարեկան – 15 հոգի

41-62 տարեկան – 22

63 տարեկանից բարձր – 34:

Ցավոք սրտի, մինչեւ օրս որեւէ միջազգային կառույց լրջորեն չի զբաղվել այս հարցով, եւ մենք` հայերս, ստիպված ենք եւս մեկ անգամ հիշել Խրիմյան Հայրիկի «Երկաթե շերեփն» ու հասկանալ, որ թույլերին ո չ լսում են, ո չ օգնում, ո չ էլ… հաշվի առնում:

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ