WSJ. Apple-ն ու Hyundai-ն չկարողացան համաձայնության գալ էլեկտրամեքենաների թողարկման վերաբերյալ

158

Apple-ը և Hyundai Motor Company-ն չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ-ում ինքնակառավարվող էլեկտրամեքենա համատեղ արտադրելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:

Hyundai-ն ու մասամբ նրան պատկանող Kia Motor-ը ծանուցել են կարգավորիչներին, որ իրենք ներկայումս չեն խորհրդակցում Apple-ի հետ այդ հարցի շուրջ: Ըստ թերթի, համապատասխան բանակցություններն ավելի վաղ անցկացվել են, բայց ավարտվել են ապարդյուն։