Le Figaro–ի փոխխմբագիրը Մարտունու մարզադաշտի լուսանկարն է հրապարակել՝ հրավիրելով ֆուտբոլիստ ընկերների ուշադրությունը

289

Ֆուտբոլիստ ընկերներիս համար, որպեսզի նրանք գնահատեն իրավիճակը Արցախում. գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի խմբագրի տեղակալ Ժան Քրիստոֆ Բյուիսոնը` իր թվիթերյան էջում տեղադրելով Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծված մարզադաշտի լուսանկարը։։

«Սա Մարտունու մարզադաշտի լուսանկարն է, քաղաք, որը ենթարկվել է հրետակոծության ու հարձակման Ադրբեջանի կողմից և հերոսաբար պահվել է հայերի կողմից այս աշնան պատերազմի ընթացքում։ Բայց ինչ գնով…», – գրել է ֆրանսիացի լրագրողը։