AstraZeneca-ի պատվաստանյութը անարդյունավետ է ՀԱՀ-ում հայտնաբերված շտամի դեմ

130

AstraZeneca-ի պատվաստանյութը, որը բրիտանական դեղագործական ընկերությունը պատրաստել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ, անարդյունավետ է Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի դեմ: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Հրատարակությունը 2000 կամավորների հետ անցկացրել է կրկնակի և անկողմնակալ  ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ AstraZeneca-ով պատվաստումը, «թերևս, չի ապահովում Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած շտամի դեմ պաշտպանություն հիվանդության մեղմ և միջին ընթացքի դեպքում: Բրիտանական պատվաստանյութի պաշտպանության արդյունավետությունը հիվանդության լուրջ ընթացքի պայմաններում դեռևս ուսումնասիրված չէ»: