Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով․ թույլ տեղումներ են սպասվում

106

Հանրապետությունում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ․: Փետրվարի 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ․:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 10-13-ը էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։