Փաշինյանի՝ ԱԺ ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության շրջանում

123

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը  փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։