Ցածր արդյունավետության պատճառով դադարեցվել է AstraZeneca-ի պատրաստուկով պատվաստումը ՀԱՀ-ում

111

Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել AstraZeneca-ի պատվաստանյութով բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծրագրի իրականացումը: Պատճառը ուսումնասիրության արդյունքներն էին, որոնք ցույց տվեցին պատվաստանյութի ցածր արդյունավետություն հարավամերիկյան B.1.351 շտամի դեմ, հաղորդում է news.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AstraZeneca պատվաստանյութը չի ապահովում Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած շտամի դեմ պաշտպանություն հիվանդության մեղմ և միջին ձևերից: Պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցել է 2026 մարդ:

Պրոֆեսոր Շաբիր Մադհիի խոսքերով, ուսումնասիրության արդյունքները հիասթափեցնող են: Միևնույն ժամանակ, պատվաստանյութը կմնա երկրում, քանի դեռ գիտնականները չեն պարզել՝ ինչ անել: