Պետգույքի կառավարման կոմիտե, վերանայե՛ք ձեր որոշումը

118

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ներկայացրել  է քաղաքի հին շենքերից մեկի պատմությունը.

«Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռևս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, որը համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով, նշանակությամբ, դիրքով բացառիկ է, և տարիներ շարունակ այն վաճառելու փորձեր են արվել. մազապուրծ փրկված շենքերից մեկն է։ Այս հրաշալի շենքում կարող է լինել օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր, ճիշտ է, մշակույթի տան առաջին հարկում է , բայց գորգերի թանգարան կարող է դառնալ և նմանօրինակ հանրային կարևորության այլ գործող հաստատություն: Ի սեր Աստծո, մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք էստեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։ Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը. անթույլատրելի է այս շենքի վաճառքը»։