Պեսկով. Ռուսաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմամբ

117

Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմամբ՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը, առանց երկակի ստանդարտների կիրառման: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այսպիսով նա մեկնաբանել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանի Դաշնություն կատարած իր ուղևորության արդյունքները վկայում են այն մասին, որ Մոսկվան շահագրգռված չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավմամբ»:

«Ռուսաստանը շահագրգռված է եղել և շարունակում է շահագրգռված մնալ Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունների վերականգնմամբ: Մենք չենք եղել այդ հարաբերությունների փլուզման նախաձեռնողը: Մենք ելնում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունից, մենք կտրականապես դեմ ենք միմյանց շահերին միջամտելուն և երկակի ստանդարտներ կիրառելուն», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը: