Պենտագոն․ ՌԴ-ն ու Չինաստանը Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի են մրցում ԱՄՆ-ի հետ

117

Ռուսաստանը և Չինաստանը ավելի ու ավելի են մրցում ԱՄՆ-ի հետ Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Այս կարծիքը երկուշաբթի հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Ֆրենկլին Մակքենզին:

«Չնայած Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի, Միացյալ Նահանգները հանդիպում են տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի աճող մրցակցությանը: Այս երկու երկրներն էլ իշխանություն և ազդեցություն են որոնում դիվանագիտական, ռազմական և տնտեսական միջոցների համադրությամբ», – ասել է ամերիկացի ռազմական առաջնորդը: Նրա համաձայն, «սա լարվածության և անկայունության մեկ այլ շերտ է ստեղծում առանց այդ էլ բարդ տարածաշրջանում»: