Պատվաստումների համար Բայդենը կօգտագործի NFL-ի բոլոր մարզադաշտերը

110

ԱՄՆ վարչակազմը մտադիր է աջակցել Ֆուտբոլի ազգային լիգայի առաջարկին (ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա) և նրա բոլոր մարզադաշտերն օգտագործել  կորոնավիրուսից բնակչությանը պատվաստելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Մենք, անշուշտ, կօգտագործենք դրանք: Ես իմ թիմին կասեմ, որ դրանք հասանելի են, և կարծում եմ, որ կօգտագործենք», – ասել է Բայդենը։

 Ներկայումս ԱՄՆ բնակիչները պատվաստվում են Ֆուտբոլի ազգային լիգայի մոտավորապես երեսուն մարզադաշտերից յոթում։