Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել

227

Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև գնահատելով Շանթ Հարությունյանի կողմից առաջ քաշված գաղափարների նկատմամբ հանրային հետաքրքրությունը և դրական վերաբերմունքի դրսևորումը, գաղափարակից ընկերներով իրականացրել ենք որոշ քննարկումներ: Որոշում է կայացվել մեր գաղափարական-քաղաքական պայքարին հաղորդել կազմակերպված բնույթ՝ հանդես գալով ֆորմալ կառույցով:Կարծում ենք, այսպիսի ճանապարհը հնարավորություն կտա ոչ միայն գաղափարակից ընկերներին պայքարն ավելի արդյունավետ դարձնել, այլ նաև բոլոր համախոհ քաղաքացիները հնարավորություն կունենան դրսևորել իրենց աջակցությունը տարբեր եղանակներով:

Հանդիպումները կրելու են ամենօրյա բնույթ՝ Թումանյան 34 հասցեում գտնվող մեր գրասենյակում:

Հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախապես՝ գրելով նշված էջերին՝

Շանթ Հարությունյան/Shant Harutyunyan

Shahen Harutyunyan

կամ զանգահարելով +37477391707 հեռախոսահամարին:

Հարգանքներով՝ Շահեն Հարությունյան և նախաձեռնող ընկերներ»: