Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ի օրակարգում պարտված իշխանության կողմից արտահերթ ընտրությունների պահանջ չի եղել. Շաքե Իսայան

127

Նոյեմբերի 9-ից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում պարտված իշխանությունների կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների պահանջ չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

«Պահանջը մեկն էր և է՝ երկիրը անշեղորեն պատերազմի տարած և պարտություն ստորագրած անձի հրաժարականը և իշխանության անցնցում փոխանցումը ժամանակավոր կառավարությանը:Ի՞նչ է ստացվում.

Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է  անցկացնել արտահերթ ընտրություններ,

Իմ Քայլը խմբակցությունն առաջարկել է հանրության լայն շերտերին քննարկել սույն գաղափարը,

Իմ Քայլը խմբակցությունը հրաժարվել է իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարից:

Ահա այսպես, պատերազմից պատառոտված երկրում շարունակում ենք զբաղվել արհեստական և կեղծ օրակարգերի բուծմամբ: Ինչպես ասում են՝ ստեղծում են այնպիսի խնդիրներ, որոնք ի զորու են լուծել: Խնձորեսկի, Ճակատենի, Շուռնուխի, Արտանիշի, Սոթքի հողմակայանի և այլ համայնքների, ամենակարևորը՝ ռազմագերիների հարցով հո չէի՞ն զբաղվելու:

Հանրության լայն շերտե՛ր, մի՛ խանգարեք՝ իշխանությունը խիստ կարևոր գործով է զբաղված՝ երկնում է և հետո մերժում իր իսկ գաղափարները»,- գրել է Իսայանը: