Նաջարյանը փոշմանել է․Նարինե Մկրտչյան

151

Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է․ «Նաջարյանը փոշմանել է. արտահերթ ընտրություններ չեն անցկացնելու՝ «հանրային պահանջ» չիք. որոշել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը;

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հանրային պահանջների չափման սեփական չափիչ սարքերն ունեն երևի:

Սկզբում չափում են, տեսնում, որ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ չկա, ու Նիկոլը որոշում է Ղարաբաղը հանձնելուց հետո շարունակի պաշտոնավարել: Հետո չափում են, տեսնում են, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա, իսկ վաղն էլ կասեն, որ չափել են և համոզվել, որ Ղարաբաղը հանձնելու հանրային պահանջ կար և դրա համար էլ Ղարաբաղը հանձնեցին:

Մյուս օրն էլ կորոշեն, որ Հայաստանը Ռուսաստանի կազմ խցկելու պահանջ կա: Դրա համար էլ երկու օր առաջ այդ «հանրային պահանջով» անկախ Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ դրոշներով երթ էին կազմակերպում քաղաքական ննջեցյալները:

Այդ հանրային պահանջի չափիչ սարքերը լավ կլինի ժանգից մաքրեք: Թվերը լավ չեն երևում»: