Նաթանյահուն հրաժարվեց իրեն մեղավոր ճանաչել

124

Իսրայելը լսումներ է անցկացրել կոռուպցիայի գործի վերաբերյալ, որում կասկածվում է վարչապետ Բենիամին Նաթանյահուն:

Նիստի ընթացքում դատավոր Ռեբեկա Ֆրիդման-Ֆելդմանը ասել է, որ Նաթանյահուի պաշտպանությունը Իսրայելի կառավարության ղեկավարի անունից մեղադրանքին ներկայացրել է մանրամասն գրավոր պատասխան, որում Նաթանյահուն իրեն մեղավոր չի ճանաչում: Դատավորը հարց է տվել, թե վարչապետը կարո՞ղ է արդյոք դրան որևէ բան ավելացնել և բացասական պատասխան ստացել:

«Ես հաստատում եմ իմ անունից ներկայացված գրավոր պատասխանը», – ասել է Նաթանյահուն: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։