Հնդկաստանում սառցադաշտի սողանքից արդեն 14 մարդ է մահացել

124

Առնվազն 14 մարդ է զոհվել, ևս մոտ 170-ը անհայտ կորած են համարվում հյուսիսային Ուտառակհանդ նահանգում սառցադաշտի հալման և դրա հետևանք ջրհեղեղի պատճառով: Այս մասին երկուշաբթի հաղորդել է NDTV հեռուստաալիքը. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Բնական աղետների հետևանքների վերացման պետական կենտրոնը հայտնել էր յոթ մահվան մասին: Մոտավորապես 170 անհայտ կորածների մասին դեռ տեղեկություններ չկան: Եվս մոտ երեսուն մարդ հայտնվել էր մոտ 2,5 կմ երկարությամբ թունելի մեջ, փրկարարական ջոկատներն ամբողջ գիշեր աշխատել են նրանց փրկելու համար, բայց մինչ այժմ հնարավոր չի եղել փրկել այդ մարդկանց:

Ըստ վերջին տվյալների՝ կիրակի օրը սահմանապահները փրկել են մեկ այլ թունելի մեջ թակարդված 12 մարդու: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկվել է 16 մարդ:

Սառցադաշտը պոկվել էր կիրակի առավոտյան Ջաուլիգանգի գետի տարածքում: Սառցադաշտի պոկվելու պատճառով էլեկտրակայանի ամբարտակը քանդվել է: