«Հայրենիքի փրկության շարժումը» փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անելու

125

Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել՝ նշելով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններն անցկացնելու մտքից հրաժարվելու 3 հիմնական պատճառները:

«Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի՝ դա պարզապես անհնար է։

Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։

Երրորդ՝ մտածում են՝ Շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա»:

Նրա փոխանցմամբ,  փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք է անելու: