Հայաստանում տնտեսական անկումը 2020 թվականին կազմել է 7.5%

134

2020-ին Հայաստանում տնտեսական անկումը կազմել է 7.5%.տեղեկացնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն:

Սպառողական գները հանրապետությունում աճել են 1,2%-ով:

Արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 0.9%-ով՝ կազմելով 2 տրիլիոն 70 միլիարդ 286.5 միլիոն դրամ: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի արտադրությունն աճել է 1.4%-ով՝ կազմելով 819 մլրդ 311.9 մլն դրամ: Շինարարության ոլորտում գրանցվել է 9.5% անկում՝ կազմելով 413 մլրդ 830.9 մլն դրամ:

Առևտրի ոլորտում գրանցվել է 14% անկում` կազմելով 2 տրիլիոն 858 մլրդ 57.8 մլն դրամ:

Ծառայությունների ոլորտում նույնպես գրանցվել է 14.7% անկում՝ կազմելով 1 տրիլիոն 708 միլիարդ 450.8 միլիոն դրամ:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1,2%-ով `կազմելով 7 մլրդ 723,4 մլն կՎտ ժամ։