Իլոն Մասկը գիրք կգրի իր ընկերությունների մասին

106

Իլոն Մասկը մտադիր է գիրք գրել իր ընկերությունների՝ Tesla-ի և Space X-ի մասին: Այնտեղ գործարարը մտադիր է ընթերցողներին պատմել ձեռնարկությունների ստեղծման պատմությունը:

«Ժամանակն է պատմել Tesla-ի և Space X-ի պատմությունը։ Երկրի և Մարսի մասին», – գրել է Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ապագա գրքի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ այն լույս տեսնի մոտ ապագայում, քանի որ Մասկը հայտարարել էր ընկերությունների ստեղծման պատմությունը գրելու իր ծրագրերի մասին դեռ 2015-ին: Հետո հաղորդվեց, որ Մասկին կարող են վճարել 3,5 միլիոն դոլար այն գրելու համար: Նա այդ ժամանակ մտադիր էր մի օր, միանգամից մի քանի լեզուներով, գիրք հրատարակել ամբողջ աշխարհում: