Էրդողանը Բոսֆորի համալսարանի ցույցերը բարդել է ընդդիմության վրա

125

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Բոսֆորի համալսարանում ռեկտոր Մելիհ Բուլուի նշանակման դեմ բողոքի ցույցերը ուսանողների նախաձեռնությունը չեն, կազմակերպված են երկրի ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ բողոքի ցույցերը կազմակերպում և ղեկավարում են Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները, ներառյալ՝ հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը (CHP), «Լավ» կուսակցությունը (İyi parti) և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (HDP):

Բացի այդ՝ Էրդողանը մեղադրել է նաև ձերբակալված «սորոսական» Օսման Քավալայի կնոջը՝ Այշեին (աշխատում է համալսարանում), ինչպես նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։