Բիլ Գեյթսը խոսեց մարդկությանը սպասվող նոր սպառնալիքների մասին

122

Իր նոր հարցազրույցում Բիլ Գեյթսը խոսել է խնդիրների մասին, որոնք կարող են առաջիկայում դառնալ նոր սպառնալիքներ մարդկության համար, գրում է բրիտանական Express հրատարակությունը:

Առաջինը կլիմայի փոփոխությունն է: «Տարեկան այս խնդրի զոհերի թիվը կարող է ավելի բարձր լինել, քան այն, ինչի հետ այժմ գործ ունենք համաճարակի ընթացքում», – ասել է Microsoft-ի հիմնադիրը:

Երկրորդ, ըստ Գեյթսի, պետք է զգուշանալ բիոահաբեկչությունից: Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է զգալի վնաս հասցնել, կարող է ստեղծել վիրուս:

«Եվ դրա ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև մեր վճարած գինը զգալիորեն բարձր կլինեն, քան հիվանդության բնական բռնկումը, ինչպես տեղի է ունենում հիմա», ասել է Գեյթսը։