Արցախում ականի պայթյունից հերթական ադրբեջանցին է մահացել, 2 հոգի էլ անհետ կորել են

112

Արցախից զավթված Մեխակավանի շրջանում ականի վրա պայթել է Ֆիզուլիի շրջանի ադրբեջանցի բնակչի մեքենան: Qafqazinfo-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով զոհ կա:

Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 4-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչ Շահին Գուլիևը դիմել է ոստիկանության բաժին և հայտնել, որ անհայտ կորել են իր եղբայր Մեհման Գուլիևը, ինչպես նաև Իլգար Ահմեդովը և Մուստագիմ Ալեսկերովը:

Այս տեղեկատվության ստուգման ընթացքում ոստիկանությունը պարզել է, որ փետրվարի 7-ին Մեխակավանի շրջանում հակատանկային ականի վրա պայթել է Իլգար Ահմեդովին պատկանող ՎԱԶ-2106  ավտոմեքենան: Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է Մեհման Գուլիևի դին: Իլգար Ահմեդովի և Մուստագիմ Ալեսկերովի որոնումները շարունակվում են: