Ավելի քան 150 տոննա շինանյութ է տեղափոխվել Քելբաջարի շրջան

116

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տեղադրել, որ խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել հումանիտար բեռների տարանցումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ:

Սոցիալական նշանակության ենթակառուցվածքների և բնակելի տների էներգիայի և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի երկրորդ ռուսական շարասյունը, որը բաղկացած է եղել 20 ԿամԱԶ մակնիշի ռազմական մեքենայից և հինգ ուղեկցող մեքենաներից, ավելի քան 150 տոննա շինանյութ է տեղափոխել Քելբաջարի շրջան: Շարասյան երթուղին անցել է Մատաղիս և Վանք բնակավայրերով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա:

ՌԴ ՊՆ պաշտոնական կայք