Անհետ կորածների խնդրով 2392 մարդ է դիմել ռուս խաղաղապահներին

168

Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ»՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու համար: Նրանց որոնումն իրականացվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբեր։ Այս մասին տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ընդհանուր առմամբ ավելի քան 2 392 մարդ դիմել է քաղաքացիների ընդունելության կետ, նրանցից 584 -ը՝ «թեժ գծի» օգնությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Անհետ կորածների որոնումն իրականացնում են ռուս խաղաղապահները` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։

«Բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Փաստինֆո»-ն պարբերաբար փորձել է ճշտել ՀՀ ՊՆ-ից պատերազմի ընթացքում անհետ կորածների թիվը և չի ստանցել հստակ պատասխան մինչ օրս: Տարբեր պատճառաբանություններ են բերվել. պետական գաղտնիք,  հստակեցվող թվեր և այլն:

Փաստորեն անհետ կորածների թիվն այնքան մեծ է, որ ՊՆ-ն թաքցնում է: