ԱՄՆ-ն չի վերացնի պատժամիջոցները Իրանին բանակցային սեղան վերադարձնելու համար

128

ԱՄՆ-ն չի վերացնի Իրանի հանդեպ պատժամիջոցները նրան միջուկային գործարքի վերաբերյալ բանակցային սեղան վերադարձնելու համար: Սպիտակ տան ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա կկատարի առաջին քայլը և կվերացնի հակաիրանական պատժամիջոցները՝ Թեհրանին Համապարփակ գործwղությունների ծրագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար:

«Ոչ», – պատասխանել է Բայդենը CBS հեռուստաալիքի հաղորդավարի հարցին:

Երբ հաղորդավարը հարցրել է, արդյոք Թեհրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, Բայդենը դրական պատասխան է տվել: