ԱՄՆ-ն հայտարարել է, որ միջուկային զենքի արդիականացման հարցում հետ է մնում ՌԴ-ից

121

ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր միջուկային զինանոցը հետ է մնում ռուսականից: Թերությունների մասին խոսել է ԱՄՆ բանակի շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Ջեք Քինը:

Քինի խոսքերով, չնայած այն փաստին, որ երկու երկրների միջուկային զինանոցները մոտավորապես նույնն են, ԱՄՆ-ն ունի «լուրջ թույլ կողմեր»: Մասնավորապես, այս տեսակի զենքի արդիականացման հարցում Վաշինգտոնը հետ է մնում Մոսկվայից: Ռուսաստանն ավարտում է միջուկային զենքի բարելավման տասնամյա ծրագիրը:

«Մենք պետք է արդիականացնենք մեր միջուկային զինանոցը, որն ինքնին կանխարգելիչ միջոց է, և ոչ մի խթան չտանք մեր հակառակորդներին, քանի որ նրանք կարող են օգտվել մեր միջուկային զինանոցում իրենց նկատած թույլ կողմերից», – նրա խոսքերն է մեջբերում Fox News-ը: