ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստը «Սպուտնիկ V»-ի մասին․ «Սա ուղի է դեպի ամբողջ մարդկության համընդհանուր պաշտպանություն»

130

ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին գտնում է, որ ցանկացած երկրում, լինի դա Չինաստանը, թե ԱՄՆ-ն, կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման հաջողությունը հաջողություն է ողջ մարդկության համար:

«Որևէ տեղ հաջողությունը հաջողություն է բոլորի համար: Եթե ​​Ռուսաստանը կամ Չինաստանը ունեն հուսալի պատվաստանյութեր, նրանք կարող են դրանով ապահովել իրենց և այլ երկրների: Սա ուղի է դեպի ամբողջ մարդկության համընդհանուր պաշտպանություն», – Telegram-ի իր ալիքում մեջբերում է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը Ֆաուչիին:

Նա հավելել է, որ երբ խոսքը վերաբերում է դեղամիջոցների ստեղծմանը, մենք խոսում ենք մի «մրցավազքի մասին, որտեղ ցանկանում ենք, որ բոլորը հաղթեն»: