ԱՀԿ փորձագետները «կարևոր հուշումներ» են գտել Ուհանում

129

Չինական Ուհան քաղաքում SARS-CoV-2-ի ծագման հետաքննության ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները «կարևոր ապացույցներ» են գտել: Այս մասին, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, ասել է Նյու Յորքի կենդանաբան Փիթեր Դաշակը, ով օգնում է ԱՀԿ առաքելությանը:

Գիտնականի խոսքերով, հետաքննության համար առանցքային «հուշումները» գտնվել են ծովամթերքների շուկայում կատարված հետազոտության ընթացքում։

 «Մարդիկ շտապել են հեռանալ (շուկայի տարածքից): … Նրանք թողել են ապացույցներ, թե ինչ է տեղի ունեցել», ասել է Դաշակը: Այնուամենայնիվ, նա չի հստակեցրել, թե ինչ «ապացույցների» մասին է խոսքը: