Ադրբեջանական զինուժը դասընթացներ է անցել Bayraktar-ների կառավարման վերաբերյալ

112

Թուրքիայում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 77 զինծառայող ավարտել է թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Bayraktar ընկերության նախաձեռնած ուսումնական ծրագիրը. հայտնում է Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը`հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:

«Քառամսյա ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 77 զինծառայող վերապատրաստվել է Bayraktar TB2-ի հետ աշխատելու համար: Դասընթացը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քեշանում՝ Baykar Defense արտադրողի կողմից ղեկավարվող օբյեկտներում»,- նշում են թուրքական լրատվամիջոցները: