Տխուր թվեր

117

Տնտեսագետ Արա Գալոյանի ՖԲ էջից, –

2019թ մեր երկրում բացասական բնական հավելաճ գրանցվել էր միայն Լոռու մարզում: Մնացած բոլոր մարզերում և Երևանում ծնունդների քանակը գերազանցել էր մահացությունների թվին: Կամ ինչպես ժողովրդագիրներն են ասում՝ բնական հավելաճը դրական էր:

Իսկ 2020թ դրական հավելաճ արձանագրվել է միայն Երևանում և Գեղարքունիքի մարզում: Մնացած բոլոր մարզերում մահացությունների քանակն ավելի բարձր է, քան՝ ծնունդների:

Պաշտոնապես հայտարարարվում է, որ 2020թ հունվար-դեկտեմբերին գրանցվել է մահվան «2 հազար 291 դեպք զինվորական գործողությունների հետևանքով»:

Աղբյուրը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ հունվար-դեկտեմբերին», ՀՀ Վիճակագրական կոմիտե (Արմստատ), էջ 150 և 151: