Կրեմլը Քոչարյանին առաջարկել է աջակցություն հայկական բանակի և տնտեսությունը վերակառուցելու գործում

305

Ըստ @Tzhvzhik կոչվող տելեգրամ կանալի Կրեմլի աղբյուրները հայտնել են, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ Ռուսաստանի իշխանությունները նախագահին են ներկայացրել Հայաստանի տնտեսությունը վերականգնելու մանրամասն հնգամյա ծրագիր: Քոչարյանին ներկայացվել են Հայաստանի յուրաքանչյուր մարզի ոլորտային զարգացման փորձագիտական ​​վերլուծություններ, ներդրումային հատուկ նախագծեր:

@Tzhvzhik- ի նույն աղբյուրները հայտնել են, որ Նախագահին ներկայացվել են հայկական բանակի մարտունակությունը վերականգնելու ծրագրեր, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակը բարեփոխելու տարբերակներ:

Ծրագրերը հայ հասարակությանը կներկայացվեն նախընտրական քարոզչության օրերին:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ընտրությունները կվերածվեն ոչ միայն պոպուլիզմի և իրավասության բախման, այլև Հայաստանի զարգացման՝ Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական մոդելների առճակատման:

@Tzhvzhik

Թարգմ.՝ Մելիքյան Զոյա