Արցախում անհետ կորածների խնդրով 2392 մարդ դիմել է ռուս խաղաղապահներին

95

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ պատերազմում անհետ կորածների խնդրով արդեն ավելի քան 2392 մարդ դիմել է Ստեփանակերտում գործող քաղաքացիների ընդունելության կետ, որը «թեժ գծի» օգնությամբ հավաքագրում է պատերազմի մասնակիցների, անհետ կորածների տվյալները։

«Բոլոր դիմումներն արձանագրվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին»,–նշված է հաղորդագրությունում:

Թեև Հայաստանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է զոհերի, անհետ կորածների և գերիների թիվը, ՌԴ ՊՆ հաղորդագրությունը հիմք է ենթադրելու, որ պատրազմի 2392 որոնվում է որպես անհետ կորած, քանի որ բազա մուտքագրվող տվայլների կրկնությունը բացառվում է: