Արտագաղթողնե՞ր, թե՞ աշխատանքային միգրանտներ

121

«Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրով, ինչպես հայտնի է, փետրվարի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից մեկ ամսով գործում են դեպի Ռուսաստան չվերթները, ընդ որումՙ մեծ պահանջարկի պատճառով ավիաընկերությունները մի քանի անգամ թանկացրել են ավիատոմսերի արժեքները: Գումարվում են նաեւ համավարակի թեսթերի հանձման համար ծախսերը:

Չնայած դրանՙ մեկնել ցանկացողների թիվը շատ մեծ է: Առաջին չորս օրերին Հայաստանից մեկնել է արդեն 3900 մարդՙ սա ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հրապարակած տվյալների: Իշխանությունը հույս ունի, որ օդային ուղու բացվելը հետագայում կխթանի տուրիզմը, որը կորոնավարակի պատճառով մեռյալ վիճակում էր հայտնվել: Ի դեպ, մեկնումներին զուգահեռՙ համարյա նույնքան թվով մարդ վերադարձել է:
Դեռ վաղ է դիտարկելՙ Հայաստանից մեկնողները միայն աշխատանքաին միգրանտնե՞րն են, թե՞ նաեւ պատերազմի հետեւանքով արտագաղթ է սկսվել. այդ մասին հավանաբար հնարավոր կլինի խոսել մի քանի շաբաթ անց: